Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գոլով: Յան Վերտոնգենի գոլին հյուրերից պատասխանեց Սեբաստիան Լարսոնը, իսկ լոնդոնյան ակումբի հաղթական գնդակը 88-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 37 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնականը:
Գոլեր. Վերտոնգեն՝ 3ր, Լարսոն՝ 31ր, Էրիկսեն՝ 88ր: