Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Էվերթոնին»:
«Ուայթ Հարթ Լեյնում» բավական դիտարժան խաղ ծավալվեց: Հաշիվը հանդիպման 1-ին րոպեին բացեց Էմանուել Ադեբայորը՝ առաջ մղելով դաշտի տերերին:
15-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը հավասարեցրեց Ֆիլ Ջագելկան՝ 1:1: Երկրորդ խաղակեսի սկզբում արդեն հաշվի մեջ առաջ էին հյուրերը: 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կևին Միրալյասը՝ 1:2: «Տոտտենհեմը» չհանձնվեց և վերջին րոպեներին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Գիլֆի Սիգուրդսոնը՝ 2:2:
Այս խաղից հետո «Տոտտենհեմը» վաստակած 58 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ադեբայոր՝ 1ր, Ջագելկա՝ 15ր, Միրալյաս՝ 53ր, Սիգուրդսոն՝ 87ր