Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընակալել էր աղյուսակի հետնապահ «Հադերսֆիլդ Թաունին»։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ սեփական հարկի տակ։ «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուկաս Մոուրան, մեկ գոլ էլ խփեց Վիկտոր Վանյաման։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակած 67 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Վանյամա՝ 24ր, Մոուրա՝ 27ր, 87ր, 90+3ր։