Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Լոնդոնյան ակումբը վստահ հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ Քրիստիան Էրիկսենի հարվածից հետո գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Գարեթ Մաքոլին։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 45 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 12ր, 77ր, 82ր, Մաքոլի՝ 26ր (ինքն․)։