Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։
«Ուեմբլիում» գրանցվեց տուրի ամենագոլառատ և դրամատիկ հանդիպումը։ Թիմերը 9 անգամ գրավեցին միմյանց դարպասը։ Կամային հաղթանակ տարան լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները։
Այս հաղթանակի շնորհիվ «Տոտտենհեմը» մրցաշրջանն ավարտեց 3-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Վարդի՝ 4ր, 73ր, Քեյն՝ 7ր, 75ր, Մահրեզ՝ 16ր, Իհեանաչո՝ 47ր, Լամելա՝ 49ր, 60ր, Ֆուկս՝ 53ր (ինքն․)։