«Արսենալի» սեփականատերերից Ստեն Կրոնկեն շարունակում է վստահել Արսեն Վենգերին և պատրաստ է ամռանը դա ապացուցել գործով:
Ֆրանսիացի մարզչի ներկայիս պայմանագիրը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին և նա արդեն հայտնել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին չորս ամիսների ընթացքում «Արսենալը» գլխավորում էր Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն այժմ դուրս է մնացել չեմպիոնական պայքարից և փորձում է ամրապնդվել չորրորդ հորիզոնականում:
Անկախ մրցաշրջանի արդյունքից, Կրոնկեն պատրաստ է տրանսֆերների համար գումար տրամադրել Վենգերին: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Ստենը պատրաստ է 100 մլն ֆունտ տալ իր մարզչին, որով կգնի բարձրակարգ հարձակվող և հենակետային կիսապաշտպան: