• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Փոլ Սքոուլզ. «Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»

Փոլ Սքոուլզ«Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին կայացրած որոշումը:

-Իրականում դժվարին որոշում էր: Սակայն ես գիտեմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է:

Ընթացիկ մրցաշրջանը վնասվածքների պատճառով այնպիսին չստացվեց, ինչպես որ կցանկանայի: Սակայն մենք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ընդհանրապես դժվար չէր ֆուտբոլից հեռանալը:

Ես ավելի շատ անհանգստանում էի խաղի մեջ, քանի որ 4-5 ամիս բաց էի թողել: Ընդհանուր առմամբ ես լիովին վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

Իմ հեռանալն ուշադրության կենտրոնո՞ւմ չէ: Դա այնքան էլ վատ չէ, որովհետև այժմ մարզիչը թոշակի է գնում, իսկ Ուեյն Ռունին խնդրել է` վաճառել իրեն,- ասել է Փոլը:

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կշարունակի իր կարիերան՝ որպես թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական:

Հետաքրքիր փաստեր