• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քաթարական ընկերությունը կարող է դառնալ «Լիվերպուլի» անվանական հովանավորը

OoredooՔաթարական հեռահաղորդակցության հսկա Ooredoo-ն կարող է դառնալ «Լիվերպուլի» և ակումբային մարզադաշտ «Էնֆիլդի» անվանական հովանավորը:

Այս պահին «կարմիրների» մարզաշապիկներին գրված է Standard Chartered բանկի բրենդը: Ըստ այդ գործարքի՝ ակումբը տարեկան 20 մլն ֆունտ է ստանում: Համաձայնագրին մնացել է 18 ամիս, և «Լիվերպուլն» այս պահին բանակցում է Standard Chartered-ի հետ նոր պայմանագրի շուրջ: Եթե կողմերը համաձայնության չգան, ապա թիմի անվանական հովանավորն ամենայն հավանականությամբ կդառնա Ooredoo ընկերությունը:

-Մեր նպատակն է դառնալ պատմություն ունեցող անգլիական որևէ մեծ ակումբի հովանավոր: Մեր ուսումնասիրությունները վերաբերվում էին «Արսենալին» և «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն նրանք երկարամյա հովանավորչական պայմանագրեր ունեն: Նույնը նաև «Մանչեսթեր Սիթին»: Հետևաբար, «Լիվերպուլը» միակ հասանելի տարբերակն է այս պահին:

Ցանկանում ենք ամբողջությամբ աջակցել ակումբին: Ցանկանում ենք վերանվանել մարզադաշտը, եթե դա հնարավոր է, և տեղադրել մեր անունը ակումբի մարզաշապիկների վրա: Մեր նպատակն է դուրս գալ ասիական շուկա, որտեղ Պրեմիեր Լիգան հսկայական հռչակ է վայելում,- հայտնել է Ooredoo-ի ներկայացուցիչը Al Jeezera-ին տված հարցազրույցի ժամանակ: