«Քարդիֆ Սիթին» Պրեմիեր Լիգայից պահանջում չեղյալ համարել ապրիլի 5-ին «Կրիստալ Փելեսի» հետ կայացած խաղի արդյունքը, որում Օլե-Գուննար Սուլշերի սաները պարտվեցին 0:3 հաշվով:
Խաղից հետո հայտնի դարձավ, որ «Քարդիֆը» պատժել է իր աշխատողներից մեկին, իսկ մյուսին հեռացրել է, ով խաղից մեկ օր առաջ մրցակցին ինֆորմացիա է հաղորդել ուելսցիների մեկնարկային կազմի մասին:
Այդ ժամանակ «Քարդիֆն» իր պաշտոնական բողոքը ներկայացրեց Պրեմիեր Լիգային: «Քարդիֆը» վստահեցնում է, որ այդ ինֆորմացիան պահանջել է ակումբի նախկին տնօրեն Յան Մուդին, ով այժմ նույն աշխատանքը կատարում է «Փելեսում»:
Ուելսյան ակումբը վստահ է, որ «Կրիստալ Փելեսը» խախտել է Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի օրենքներ՝ գաղտնի ձևով իմացել է մրցակցի մեկնարկային կազը և դա կիրառել է խաղում:
Ավելացնենք, որ լոնդոնյան ակումբը գործանականում ապահովել է իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում՝ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հավաքելով 40 միավոր և զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: