«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ իր ակումբը չի փորձի պայմանագիր ստորագրել «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ:
Լուրերի համաձայն, Պրեմիեր Լիգա վերադարձած «ռեյնջերները» ցանկանում էին իրենց թիմում տեսնել 35-ամյա Լեմպարդին, ով մինչ այժմ չի կարողանում «Չելսիի» հետ համաձայնության գալ իր նոր պայմանագրի հարցում: Ֆրենկի և Ռեդնապի բարեկամական կապը կարող էր օգնել «Լոֆտուս Ռոուդի» ակումբին:
Սակայն ՔՌՊ-ն չի հետաքրքրվում «Չելսիի» վետերանով և դեռ չի սկսել աշխատանքը տրանսֆերային շուկայում:
-Մենք չենք կարող հրավիրել Ֆրենկին: Նա դեռ խաղում է Անգլիայի ազգային հավաքականում: Ես վստահ եմ, որ նա կմնա «Չելսիում»,- ասել է Ռեդնապը: