«Տոտտենհեմը» աշխատանքից հեռացրեց իր ժամանակավոր մարզիչ Քրիստիան Ստելլինիին և նրա փոխարեն նշանակել է Ռայան Մեյսոնին:
Հիշեցնենք, որ Ստելլինին ստանձնել է «Տոտտենհեմի» ղեկը մեկ ամիս առաջ՝ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկությունից հետո։
Քրիստիանի օրոք, ով Կոնտեի օգնականն էր, «խթանները» վատ ֆուտբոլ ցուցադրեցին և նախորդ տուրում 6:1 հաշվով պարտություն կրեցին «Նյուքասլից»՝ բաց թողնելով առաջին 5 գոլերը հանդիպման առաջին 21 րոպեների ընթացքում:
«Նյուքասլի դեմ կիրակի օրը կայացած խաղն անընդունելի էր: Դա տեսնելը կործանարար էր: Մենք կարող ենք գտնել բազմաթիվ պատճառներ, թե ինչու դա տեղի ունեցավ, և մենք բոլորս՝ ես, ղեկավարությունը, մարզիչները և խաղացողները, պետք է կիսենք հավաքական պատասխանատվությունը, թեև, ի վերջո, դա իմ պատասխանատվությունն է»,- ցավում է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին։
Այսպիսով, այժմ Ստելլինին հեռանում է «Տոտտենհեմից», իսկ գլխավոր մարզչի պարտականությունները փոխանցվում են «խթանների» նախկին կիսապաշտպան Մեյսոնին, ով Քրիստիանի օգնականն էր։
Ավելացնենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ «Տոտտենհեմը» չի նշում, թե ինչքան ժամանակ է Մեյսոնը ղեկավարելու թիմը, սակայն կարելի է ենթադրել, որ Ռայանը ժամանակ կունենա մինչև մրցաշրջանի ավարտը։