«Վեստ Հեմ Յունայթեդը» հաստատել է, որ թիմի ավագ Քևին Նոլանը «Տոտտենհեմի» հետ խաղում կոտրել է ոտքի մատը և ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ:
Անգլիացի կիսապաշտպանը խաղի ժամանակ բախվեց Մուսա Դեմբելեյին և փոխարինվեց առաջին խաղակեսում: Հիշեցնենք, որ այդ խաղում «Վեստ Հեմը» պարտվեց 2:3 հաշվով:
-Քևինը առաջ էլ խնդիրներ ուներ: Այս անգամ հարվածը ուժեղ էր,- գլխավոր մարզչի օգնական Նիլ Մակդոնալդի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ապաքինման կոնկրետ ժամկետ չի նշվում, սակայն հայտնի է, որ խոսքը գնում է շաբաթների մասին: