«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատրաստակամություն է հայտնել պայքարել ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար:
Մրցաշարի 4-րդ տուրում աչքի ընկնելով «Սանդերլենդի» դեմ խաղում՝ Ժիրուն իր գոլերի թիվը հասցրեց 4-ի, ինչի շնորհիվ «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆրանսիացի հարձակվողը հավատում է, որ խաղընկերները կօգնեն պայքարել «Ոսկե Խաղակոշիկի» համար:
-Այս թիմի հետ ես ավելի շատ գոլեր կարող եմ խփել: Ես հնարավորություն ունեմ մրցաշրջանի արդյունքում լավագույն ռմբարկու ճանաչվելու,- ասել է Ժիրուն: Daily Mirror
Ժիրուն նաև հայտնել է, որ «Սանդերլենդի» դեմ խաղում ստացած վնասվածքն իրեն չի խանգարի մասնակցել Չեմպիոնների Լիգայում «Մարսելի» դեմ խաղին: