«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ իր ակումբը պետք է ևս մեկ հարձակվող գնի:
Այս ամռանը թիմը ուժեղացնելու Վենգերի բոլոր փորձերն առայժմ անարդյունք են: Ֆրանսիացի մասնագետին չհաջողվեց գնել ո՛չ Ստեֆան Յովետիչին, ո՛չ Գոնսալո Իգուայինին, ո՛չ Լուիս Սուարեսին և ո՛չ էլ Ուեյն Ռունիին:
Սակայն Ժիրուն համոզված է, որ «Արսենալին» ևս մեկ հարձակվող է պետք, չնայած որ դրանից կարող է իր խաղային ժամանակ կրճատվել:
-Իմ կարծիքով շատ կարևոր է, որ ակումբը ևս մեկ հարձակվող ունենա, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում, հատկապես եթե խոսքը գնում է թոփ մակարդակի ֆուտբոլիստի մասին,- ասել է Ժիրուն: La Parisien