Կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն հեռացել է «Սաութհեմպտոնից» յոթ տարի աշխատելուց հետո, տեղափոխվելով «Ժիրոնա»:
2015 թվականին «Չելսիից» 5 միլիոն ֆունտով գնված Ռոմեուն «Սաութհեմպտոնի» կազմում անցկացրել է 256 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
Օգոստոսի 6-ին Օրիոլը մասնակցել է Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Տոտտենհեմի» դեմ հանդիպմանը և վերջին անգամ «սրբերի» մարզաշապիկը կրել է Քեմբրիջի դեմ Լիգայի գավաթում 17 օր անց։
«Մանչեսթեր Սիթիի» քույր ակումբի՝ «Ժիրոնայի» հետ 30-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։