• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբրեգասը ցանկանում է հանդիպել «Արսենալին»

Սեսկ Ֆաբրեգաս«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ ուրախ կլիներ՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում իր թիմը հանդիպեր «Արսենալին»:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը 8 մրցաշրջան է անցկացրել «Արսենալում»:

Վերջին տարիներին «Արսենալը» և «Բարսելոնան» հաճախակի են հանդիպում Չեմպիոնների Լիգայում: Օրինակ, 2005/2006 մրցաշրջանի եզրափակչում կամ 2010/2011 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակչում: Այդ ժամանակ Սեսկը հանդես էլ գալիս «Արսենալում»:

Սեսկը, ով իր ակումբի հետ դուրս է եկել հաջորդ փուլ, կարող է որպես մրցակից ստանալ «Արսենալին»:

-Կարծում եմ՝ առաջնության այս հատվածում դժվար կլինի խաղալ ցանկացած ակումբի դեմ, սակայն ես ներքին զգացում ունեմ, որ մենք կհանդիպենք «Արսենալին», որին շատ սիրում եմ և հոգով ավելի մոտ եմ,- ասել է Ֆաբրեգասը: Goal