ՖԱ-ն մեղադրանք է առաջադրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ապրիլին «Էվերթոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի համար:
Հիշեցնենք, որ «Յունայթեդի»՝ «Գուդիսոն Պարկում» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո Ռոնալդուն կոտրեց աուիզմով հիվանդ 14 ամյա երեխայի հեռախոսը, ով կյանքում առաջին անգամ էր եկել իր սիրելի «Էվերթոնի» հանդիպմանը:
Անցյալ ամիս ոստիկանությունը փակեց իր հետաքննությունը Կրիշտիանուի նկատմամբ՝ նրա արարքում հանցագործության ապացույցներ չգտնելով։ Պորտուգալացի վետերանի պատիժը սահմանափակվեց զգուշացումով:
Բայց Ֆուտբոլի Ասոցիացիան Ռոնալդուի գործողություններում տեսավ «անպատշաճ և/կամ կոպիտ պահվածք»: ESPN-ն հայտնում է, որ Կրիշտիանուին մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է սպառնալ նախազգուշացում, տուգանք կամ նույնիսկ որակազրկում: