• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆելայնի. «Հաջորդ մրցաշրջանում ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ»

Մարուան Ֆելայնի«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իրեն կհաջողվի ակումբին ցույց տալ իր իրական արժեքը:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» Ֆելայնիին 27.5 մլն ֆունտով «Էվերթոնից» գնեցին ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը: Իսկ արդեն հոկտեմբերին Ֆելայնին, ով ընդամենը երեք անգամ էր հայտնվել «Յունայթեդի» մեկնարկային կազմում, ծանր վնասվածք ստացավ, ինչի պատճառով երկար ժամանակ դաշտ դուրս չէր գալիս:

-Լավ խաղալու համար անհրաժեշտ է, որ ես առողջ լինեմ: Անգամ վնասվածքով ես կարող եմ խաղալ, սակայն իմ մարզավիճակն այդպիսին չէ: Ես վնասվածք ունեի երեք ամիս և դա ծանր շրջան էր: Երբ դու գալիս ես նոր ակումբ, ցանկանում ես խաղալ, ցանկանում ես մնալ թիմում, և եթե դու չես կարող խաղալ, ապա քեզ համար դժվար է լինում հետևել թիմին:

Հաջորդ մրցաշրջանում ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ,- ասել է Ֆելայնին: The Telegraph

Հետաքրքիր փաստեր