
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչներ սէր Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը ընդգրկվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում։
Ժամանակին Ֆերգյուսոնը և Վենգերը երկուսի համար 16 տիտղոս նվաճեցին, և նրանց դիմակայությունը զարդարեց Պրեմիեր լիգան:
Ֆերգյուսոնը «Յունայթեդը» մարզել է 27 տարի՝ ներառյալ Պրեմիեր լիգայի 21 մրցաշրջան: 1992/93 թվականներին Սէր Ալեքսը «կարմիր սատանաներին» բերեց իրենց առաջին տիտղոսը 1967 թվականից ի վեր։
Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտեց 2012/13 թվականներին, ինչը մինչ այժմ «Յունայթեդի» վերջին չեմպիոնական տիտղոսն է Պրեմիեր լիգայում։
Վենգերն «Արսենալի» ղեկին անցկացրել է 22 մրցաշրջան՝ երեք անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի 2003/04 մրցաշրջանը, որն անցավ «զինագործների» կողմից առանց որևէ պարտության։ Առայժմ ոչ ոք չի կարողացել կրկնել «Անպարտելիների» այդ ձեռքբերումը։
Հարկ է նշել, որ վեց խաղացողներ, ովքեր աշխատել են Ֆերգյուսոնի հետ, նախկինում ընդգրկվել են Փառքի սրահ՝ Դևիդ Բեքհեմը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ուեյն Ռունին, Պետեր Շմեյխելը և Փոլ Սքոուլզը: Վենգերն ունի նրանցից երկուսը՝ Թիերի Անրին և Պատրիկ Վիեյրան:
Ընդհանուր առմամբ, Ֆերգյուսոնը 11 անգամ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ, Վենգերը՝ երեք անգամ։