«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ, և դա տեղի է ունենալու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Վետերանի գործող պայմանագիրը լրանում է արդեն այս ամառ: Ֆերդինանդն առաջարկներ ունի տարբեր ակումբներից, սակայն անձամբ Ռիոն ցանկանում է մնալ «Օլդ Թրաֆորդում»:
34-ամյա ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ վերջնականապես լուծելով առողջական բոլոր խնդիրները: Հաշվի առնելով Ռիոյի տարիքը՝ նա միայն կարող է հույս ունենալ 12-ամսյա պայմանագրի:
Այժմ, երբ «Յունայթեդը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն, Ֆերդինանդը պատրաստակամություն է հայտնել՝ բանակցություններ սկսելու: Մանրամասները համաձայնեցնելուց հետո կհայտարարվի նոր պայմանագրի մասին:
Միևնույն ժամանակ պարբերականը վստահեցնում է, որ 38-ամյա Փոլ Սքոուլզը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո: Կիսապաշտպանը ոչ մի կերպ չի կարողանում լուծել առողջական խնդիրները: