• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդ. «Հույս ունեմ, որ Մոյեսը կգնա Ֆերգյուսոնի քայլերով»

Ռիո ՖերդինանդԱնգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է իր նոր մարզիչ Դևիդ Մոյեսի և նրա հետ կապված իր ակնկալիքների մասին:

Ամենից շատ ես կցանկանայի, որ Դևիդ Մոյեսը երկար մնար «Մանչեսթեր Յունայթեդում»` փորձելով գնալ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի քայլերով: Իհարկե նոր մարզիչն իր տեսակետն ունի իրավիճակների համար, սակայն նա ինչ-որ բան ունի Ֆերգյուսոնից: Նա նաև շատ եռանդուն է, ինչպես մեր նախկին մարզիչը: Կարծում եմ՝ Մոյեսը շատ համապատասխան է «Մանչեսթերին»:

Մոյեսը միշտ ձգտել է «Էվերթոնին» մրցունակ դարձնել, չնայած ոչ մեծաքանակ միջոցների: Հիմա նա ավելի մեծ հնարավորություններ ունի, և ես հույս ունեմ, որ իր աշխատանքն արդյունքներ կտա: Դևիդն ակումբ է գալիս նոր մտքերով, և ես կարծում եմ, որ մեր ֆուտբոլիստներն ունակ են դրանք ընդունել և ամբողջությամբ նվիրվել աշխատանքին:

Ես մի քանի անգամ խոսել եմ նոր մարզչի հետ, և այն ինչն ինձ շատ է ուրախացնում, որ նա ամբողջությամբ ֆուտբոլային կերպար է: Մոյեսը ցանկանում է ամեն ինչ իմանալ ակումբի մասին: Նա միշտ պատրաստ է նոր տեղեկություն ստանալ, այնպես որ հույս ունեմ՝ մենք մեր հաջող ուղին կշարունակենք արդեն Մոյեսի հետ: Գերազանց հնարավորություն է մեր ակումբի պատմության մեջ նոր գլուխ գրելու համար,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Goal-ը: