• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրես. «Էտո’Օն և Բան իմ թշնամիները չեն»

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ լավ հարաբերություններ է պահպանում թիմում իր մրցակիցների հետ` ի դեմս Սամուել Էտո’Օյի և Դեմբա Բայի:

Ակնհայտ է, որ «կապույտների» հիմնական կազմում տեղ գտնելու համար մեծ է մրցակցությունը, և այս եռյակից միայն մեկը կարող է այնտեղ հայտնվել: Սակայն Տորրեսը վստահ է, որ դրա համար հարձակվողների մեջ խռովություն չի լինի:

-Այո, այժմ թիմի հարձակման գծում մեծ է մրցակցությունը, սակայն ես, Դեմբան և Սամուելն ընկերներ ենք, ոչ թե թշնամիներ: Մենք խաղընկերներ ենք և պայքարում ենք նույն նպատակի համար: Ես կարծում եմ, որ դա թիմին օգուտ կբերի:

Էտո’Օն լավագույն հարձակվողներից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ: Ես նրա դեմ Իսպանիայում եմ խաղացել, և դուք կարող եք նայել նրա վիճակագրությանը «Մալյորկայում», «Բարսելոնայում» և նաև «Ինտերում»:

Ես վստահ եմ, որ նրան դուր կգա «Չելսիում»: Նա ջանասիրաբար է աշխատում, ես նրան լավագույնն եմ մաղթում և կփորձեմ օգնել, ինչով կկարողանամ,- Ֆերնանդոյի խոսքերն է մեջբերում Sky Spots-ը: