• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրես. «Ֆուտբոլ սկսել եմ խաղալ ճապոնական մուլտֆիլմերի շնորհիվ»

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոստովանել է, որ ֆուտբոլ սկսել է խաղալ ճապոնական մուլտֆիլմերի շնորհիվ, որոնք ցուցադրվում էին հեռուստատեսությամբ:

Տորրեսը, ով վերջին երկու խաղում չորս գնդակ է խփել, այս պահին «Չելսիի» հետ գտնվում է Ճապոնիայում, որտեղ պատրաստվում են աշխարհի ակումբային առաջնությանը: Ինչպես խոստովանել է իսպանացին, «ծագող արևի երկիրը» մեծ դեր է խաղացել իր մանկության վրա:

-Հիշում եմ, երբ երեխա էի, մեր հուռուստացույցը լավ չէր բռնում այդ ազդանշանը, սակայն դպրոցում բոլորը խոսում էին ճապոնական մուլտֆիլմերի մասին: Իսպանիայում այդ մուլտսերիալը կոչվում էր «Oliver y Benji», իսկ Ճապոնիայում՝ «Captain Tsubasa»: Այնտեղ երկու երիտասարդ ֆոիտբոլիստներ սկսում են հանդես գալ երիտասարդական ակումբում, հրավիրվում են ազգային հավաքական, հաղթում են աշխարհի առաջնությունը  և տեղափոխվում «Բարսելոնա» և «Բավարիա»: Որը կարծես երազ լիներ:

Հենց այդ մուլտֆիլմի շնորհիվ էլ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ: Ես ցանկացա դառնալ Օլիվիերը, որովհետև նա հարձակվող էր, իսկ Բենջին դարպասապահ էր: Դա իմ առաջին շփումն էր Ճապոնիայի հետ,- ասել է Տորրեսը «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր