«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակնարկել է, որ մադրիդցիների համար «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը լավ ձեռքբերում կլինի:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իրենք անպայման պահպանելու են Բեյլին, սակայն տարբերակը, ըստ որի ուելսցին կարող է այս ամռանը միանալ «Ռեալին», դեռ գոյություն ունի:
Այն բանից հետո, երբ Գարեթի գործակալն ընդգծեց, որ նրանք կդիտարկեն արքայական ակումբի պոտենցիալ առաջարկը, կրակին յուղ լցրեց նաև Պերեսը:
-Գարեթ Բեյլը ծնվել է «Ռեալի» կազմում խաղալու համար,- հայտնել է Պերեսը: Cadena Cope