![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/07/raul-jimenes-2-1066x600.jpg)
«Ֆուլհեմը» հայտարարել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Տրանսֆերը գնահատվում է 5,5 մլն ֆունտ ստերլինգ։
Այս պահին «Ֆուլհեմը» գտնվում է վերջին տարիների իր լավագույն ռմբարկու Ալեքսանդր Միտրովիչից բաժանվելու շեմին, ով ցանկանում է միանալ արաբական «Ալ-Հիլալին»:
Ուստի «Ֆուլհեմը» հարձակվող գտնելու համար մտավ տրանսֆերային շուկա և գտավ բավականին հարմար տարբերակ՝ ի դեմս Խիմենեսի, ով «սպիտակների» հետ կնքեց երկու տարվա պայմանագիր՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
32 ամյա մեքսիկացին «Վուլվերհեմպտոնում» անցկացրած հինգ մրցաշրջաններում խփել է 57 գոլ, սակայն Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում չի կարողացել դառնալ գոլի հեղինակ: