«Ֆուլհեմը» ավարտին է հասցրել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» երիտասարդ կիսապաշտպան Ադել Տաարաբթին վարձակալելու գործընթացը: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել և մեկ տարվա պայմանագիր ստորագրել:
Ավելացնենք, որ 24-ամյա մարոկկացին, ով ազգային հավաքականում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ, հայտնվել էր այնպիսի ակումբների ուշադրության կենտրում, ինչպիսիք են «Միլանը», «ՊՍԺ»-ն և «Լացիոն»: