«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում կիսապաշտպան Վիլֆրիդ Զախայի վարձակալության համար առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Խոսվում էր, որ լոնդոնցիները հետաքրքրված են Վիլֆրիդի ծառայություններով, ով այս պահին տեղ չի գտնում «Յունայթեդի» հիմնական կազմում: Սակայն Յոլը հերքել է այդ լուրերը:
-Ոչ, մենք ոչ մի պատճառ չունենք Զախայով հետաքրքրվելու համար: Մենք որևէ խնդիր չունենք կիսապաշտպանության եզրերում: Այս դիրքի համար հինգ կամ միգուցե վեց տարբեր ֆուտբոլիստներ ունենք,- ասել է Յոլը: