• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆուտբոլի ասոցիացիան տուգանել է «Տոտտենհեմին» և «Բրայթոնին»

«Տոտտենհեմին» և «Բրայթոնին» Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանել է 100 հազար ֆունտ ստերլինգով՝ Պրեմիեր լիգայում իրենց վերջին խաղում տեղի ունեցած վիճաբանության համար:

Ապրիլի 8-ին «Տոտտենհեմը» հաղթեց «Բրայթոնին» 2-1 հաշվով։ Խաղը լի էր իրադարձություններով։ Նախ այն նշանավորվեց «ճայերի» խփած երկու գոլերի չեղարկումով, իսկ հետո «շպորների» դարպասին չնշանակված 11 մետրանոցով, ինչի համար ավելի ուշ մրցավարական ​​մարմինները ներողություն խնդրեցին:

Բացի այդ, կարմիր քարտ ստացան երկու թիմերի մարզիչները՝ Քրիստիան Ստելլինին ու Ռոբերտո Դե Զերբին, քանի որ իտալացի փորձագետները սկսել էին պարզաբանել իրենց հարցերը մինչև մեկնարկային սուլիչը։

Մինչ Ստելլինիի և Դե Զերբիի հեռացումը երկու նստարանների միջև վիճաբանություն սկսվեց, և հենց դա հանդիսացավ Ասոցիացիայի վրդովմունքի առարկա: Երկու ակումբներն էլ ընդունել են իրենց մեղքը և պատժվել խոշոր տուգանքներով: