• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ թողնելով «իրիսներին» Պրեմիեր լիգայի վերջից 2-րդ հորիզոնականում:

Լեմպարդը գլխավորում է «Էվերթոնը» 2022 թվականի հունվարից՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին։ Ֆրենկը ստանձնեց մերսիսայդյան թիմը 16-րդ տեղում և օգնեց նրանց խուսափել Չեմպիոնշիփից:

Այնուամենայնիվ, «Էվերթոնի» գործերն այս մրցաշրջանում վատից էլ վատ են: Անցյալ շաբաթ օրը «Վեստ Հեմից» կրած 2:0 հաշվով պարտությունը «իրիսների» համար իններորդն էր Պրեմիեր լիգայի վերջին 12 հանդիպումներից:

Այսպիսով, այժմ 44 ամյա մարզիչը հեռացել է, և «Էվերթոնը», որը կհանդիպի «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ առաջիկա երկու հանդիպումներում, փնտրում է հինգ տարվա ընթացքում իրենց վեցերորդ գլխավոր մարզչին:

Թեկնածուների թվում, որոնց այժմ կարող է դիմել Գուդիսոն Պարկի ակումբը, The Guardian-ը նշում է Ռալֆ Հասենհյուտլին և Շոն Դայչին: Նաև չի կարելի բացառել, որ «իրիսները» սեզոնի մնացած հատվածում կանգ առնեն ժամանակավոր տարբերակի վրա։

Բացի այդ, հաղթանակների տոկոսով Լեմպարդը դարձավ Էվերթոնի պատմության երկրորդ վատագույն ​​մարզիչը Մայք Ուոքերից հետո։

Հետաքրքիր փաստեր