• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդ. «Ռիոն հիանալի ֆուտբոլիստ է: Նա դեռ կարիերան չի ավարտել հավաքականի կազմում»

Ֆրենկ Լեմպարդ և Ռիո Ֆերդինանդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին, որը վնասվածքի պատճառով չի մասնակցելու Սան Մարինոյի և Չեռնոգորիայի դեմ խաղերին: Այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Անգլիայի ազգային հավաքականում:

-Ռիոն հիանալի խաղացող է: Նա դեռ չի ավարտել կարիերան ազգային հավաքականի կազմում: Այս պահին Ֆերդինանդը Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկն է:

Հավատում եմ մեր հավաքականին և այստեղ հրավիրված յուրաքանչյուր խաղացողի: Հնարավոր է, որ մենք դեռ բավականին փորձ չունենք այսպիսի կազմով: Մինչդեռ սա առաջին անգամ չէ, որ նման իրավիճակում ենք հայտնվում: Երբեմն նման բաներն օգնում են թիմին ավելի համախմբվել,- հայտնել է Լեմպարդը: BBC