«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը բաց է թողել Անգլիայի հավաքականի վերջին մարզումը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության Ուելսի դեմ խաղից առաջ:
25 ամյա Ուայթը դեռևս չի խաղացել ԱԱ 2022-ում, սակայն նրա մասնակցությունը երեքշաբթի խմբային փուլի վերջին հանդիպմանն այժմ քիչ հավանական է թվում:
Բենի բացակայությունը, ով կարող է խաղալ աջ պաշտպանի և կենտրոնական պաշտպանի դիրքերում, պայմանավորված է հիվանդության հետ, հայտնում է The Independent-ը:
Բայց անգլիացիների հայտի մյուս 25 խաղացողները, այդ թվում՝ Ջեյմս Մեդիսոնը, ով վերջապես բուժեց ծունկը, և Հարի Քեյնը, ով ոտքի հետ կապված խնդիրներ ուներ, նորմալ ֆիզիկական վիճակում են գտնվում: