«Աստոն Վիլլայի» հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը բիրմինգհեմյան ակումբի հետ նոր՝ 4-ամյա պայմանագիր է ստորագրել:
Ագբոնլահորը «վիլլացիների» սան է, որ Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է 2006թ-ին: Գաբրիելն «Աստոն Վիլլայում» մասնակցել է 276 խաղի՝ դառնալով 60 գոլի հեղինակ:
27-ամյա անգլիացին մի քանի շաբաթ բանակցում էր իր պայմանագրի համար, և այսօր ամեն ինչ ավերտին է հասել: Ագբոնլահորը «Վիլլա Պարկում» կխաղա մինչև 2018թ-ը:
-Ես իսկապես երջանիկ եմ: Հիանալի է զգալ «Աստոն Վիլլայի» մի մասը: Ակումբում իմ վերջին 10 տարիները շատ արագ անցան: Մինչ այժմ հիշում եմ իմ առաջին խաղը,- ասել է Ագբոնլահորը: