• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագգեռն իր ապագան կապում է «Լիվերպուլի» հետ

Դանիել ԱգգեռՊաշտպան Դանիել Ագգեռը հայտնել է, որ պատրաստվում է առնվազն երեք տարի մնալ «Լիվերպուլում»՝ մինչև պայմանագրի լրանալը:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը համարվում է իր թիմի լավագույն պաշտպանը: Դանիելն ավելի շատ հանդիպում է անցկացրել «կարմիրների» կազմում, քան որևէ այլ թիմակից:

Չնայած «Լիվերպուլը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, Ագգեռը երջանիկ է «Էնֆիլդում» և հենց այս ակումբի հետ է կապում իր ապագան:

-Երջանիկ եմ այստեղ: Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, և ես պատրաստվում եմ աշխատել այն:

Շշուկներ միշտ էլ կան: Ո՞վ է դրանց հեղինակը: Չգիտեմ: Այնքան էլ վատ չէ, երբ քո անունը կապում են մեծ ակումբների հետ, մինչդեռ այդ տեղեկատվության 70 տոկոսն անիմաստ է: Միայն փոքր մասն է համապատասխանում իրականությանը,- ասել է Ագգեռը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր