«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույն մարզչի մրցանակը հասել է «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
Նախորդ ամիս Ագուերոն, ով առաջին անգամ է ստանում այս մրցանակը, երեք գոլի հեղինակ է դարձել: Այս պահին արգենտինացի հարձակվողը՝ խփած 8 գոլով, «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջի հետ կիսում է լավագույն ռմբարկուների առաջին հորիզոնականը:
Ինչ վերաբերվում է Պոչետինոյին, ապա «Սաութհեմպտոնը» նախորդ ամսի հնարավոր 9 միավորից հավաքել է 7 միավոր՝ հաղթելով «Սուոնսիին», «Ֆուլհեմին» և ոչ ոքի խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս պահին «Սաութհեմպտոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: