«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իրենց հիմնական մրցակիցը հարևան «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Ագուերոյի կարծիքով, եվրոգավաթներին չմասնակցելը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին», որպեսզի հաջող հանդես գան Պրեմիեր Լիգայում և պայքարեն չեմպիոնության համար:
-Այնպիսի ակումբներ, ինչպիսին «Չելսին» կամ «Արսենալն» է, միշտ մեզ մոտ են գտնվել և միշտ պայքարել են մեզ հետ: Սակայն, կարծում եմ՝ այս տարի մեր հիմնական մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նրանք չեն մասնակցում եվրոգավաթներին, ուստի ողջ ուշադրությունը կուղղեն Պրեմիեր Լիգայի վրա: Նրանք այն իրավիճակում են, որում էր «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում,- ասել է Ագուերոն: Manchester Evening News