• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադամ Լալանա` խաղացող-մարզիչ

«Բրայթոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան ստացել է իր առաջին մարզչական պաշտոնը՝ միանալով «ճայերի» ժամանակավոր մարզչական շտաբին:

Հինգշաբթի ավելի վաղ «Բրայթոնն» իր գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին ճանապարհեց «Չելսի»՝ անմիջապես սկսելով նոր գլխավոր մարզիչ փնտրել:

Քանի դեռ Փոթերին փոխարինող չի գտնվել, մինչև 21 տարեկանների մարզիչ Էնդրյու Քրոֆթսը կգլխավորի «ճայերի» առաջին թիմը: Իսկ նրա օգնականը կդառնա 34-ամյա Լալանան։

Փաստորեն, Լալանան դառնում է խաղացող-մարզիչ և այս դերում իր դեբյուտը կկատարի «Բորնմուտի» դեմ առաջիկա խաղին:

Հավելենք, որ այս մրցաշրջանում Ադամը երեք խաղում հայտնվեց «Բրայթոնի»մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի  շրջանակներում։

Հետաքրքիր փաստեր