• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայորը կմարզվի «Տոտտենհեմի» երկրորդ թիմի հետ

Էմանուել Ադեբայոր«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը կմարզվի ակումբի երկրորդ թիմի հետ:

Տոգոյի հավաքականի 29-ամյա հարձակվողը, ով նախկինում հանդես է եկել նաև «Արսենալում» և «Մանչեսթեր Սիթիում», հայրենիքից վերադառնալուց հետո դաշտ դուրս չի եկել:

Նախորդ ամիս Ադեբայորը վերադարձավ Լոնդոն և հետո անձնական խնդիրներով նորից մեկնեց Աֆրիկա: Երկուշաբթի օրը երբ Ադեբայորը միանա «Տոտտենհեմին», նա կմարզվի երկրորդ թիմի հետ:

-Այս պահին Էմանուելը մեր տրամադրության տակ չէ, քանի որ մենք նրան մինչև երկուշաբթի օրը ժամանակ ենք տվել անձնական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով նա չի մասնակցի «Նորվիչի» հետ խաղին: Նա առայժմ կմարզվի երիտասարդների հետ,- «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր