• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայորը կոչ է արել «Արսենալի» երկրպագուներին մոռանալ գոլը նշելու սկանդալային դրվագը (տեսանյութ)

«Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը կոչ է արել լոնդոնյան ակումբի երկրպագուներին մոռանալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում «զինագործների» դարպասը, ուղարկած գոլի նշելու դրվագը:

Ադեբայորը «Արսենալի» շատ երկրպագուների համար դարձավ թիվ մեկ թշնամին, երբ 2009 թվականին Էթիհադում «զինագործների» դեմ գոլ խփելուց հետո նա վազեց դեպի անկյունային դրոշակը և սադրիչ կերպով տոնեց իր գոլը արտագնա տրիբունաների առաջ:

Այնուհետև Ադեբայորը ՖԱ-ի կողմից տուգանվեց 25,000 ֆունտով և երկու խաղով պայմանական որակազրկմամբ, սակայն տարիներ անց Էմանուելը ցանկանում է, որ երկրպագուները մոռանան այդ դրվագը:

«Կարծում եմ՝ երկրպագուները կարող են մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ 2009 թվականին, երբ ես վազեցի դաշտով մեկ։»

«Այսօր ես ուզում եմ սա հստակեցնել, չեմ կարծում, որ որևէ մարդ կդիմանար իր ընտանիքի հասցեին այդպիսի երգերին ու վիրավորանքներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ծնողներին, ես ամեն ինչ կանեի իմ մոր և հորս համար»:

«Ես հիմա դրել եմ դա իմ հետևում և հուսով եմ, որ նրանք նույնպես այդպես են վարվել: Մենք բոլորս սիրում ենք ֆուտբոլը: Հուսով եմ, որ երբ նրանք նորից տեսնեն տոնակատարությունը հեռուստացույցով կամ սոցիալական ցանցերում, նրանք կծիծաղեն և կշարունակեն առաջ գնալ»:

«Դա այն է, ինչ ես ցանկանում եմ «Արսենալի» երկրպագուներին: Ես նաև նրանց հաջողություն եմ մաղթում այս տարի»,- ասել է Ադեբայորը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր