«Տոտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հրաժարվել է մասնակցել աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, քանի որ տարաձայնության մեջ է Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
28-ամյա Ադեբայորը ֆեդերացիային հայտնել է, որ եթե չվճարեն պահանջվող գումարը, ապա կարող է ընդհանրապես չմասնակցել ազգային հավաքականի խաղերին: Սկզբի համար Էմանուելը որոշել է հրաժարվել աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունից, որը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս:
-Եթե ոչինչ չփոխվի, ապա ես կավարտեմ հավաքականում իմ կարիերան և իմ օրինակին կհետևեն հավաքականի շատ ֆուտբոլիստներ,- ասել է Ադեբայորը: ESPN
Ավելացնենք, որ Ադեբայորի այս որոշումը հիանալի նորություն էր «Տոտենհեմի» մարզչական շտաբի համար: