• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայորը չի ցանկանում հեռանալ «Տոտտենհեմից»

Էմանուել Ադեբայոր«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հրաժարվել է ակումբից հեռանալ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Ներկա պահին լոնդոնցիներն ակտիվորեն շարունակում են թիմն ուժեղացնելու լուծումներ գտնել` այդ թվում նաև հարձակման գծում: Սակայն մինչև նորեկիներին հրավիրելը, ակումբը ցանկանում է հրաժեշտ տալ Ադեբայորին:

29-ամյա Էմանուելը ոչ միայն չի մտնում «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի պլանների մեջ, այլև ստանում է շաբաթական 170 հզր ֆունտ, որը կարող է ավելի արդյունավետ օգտագործվել: Սակայն շահավետ պայմանագրից Ադեբայորը չի ցանկանում իր կամքով հրաժարվել:

Հավելենք, որ ամառվա սկզբին Ադեբայորը, ով Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում ընդամենը 5 գոլ է խփել, մերժեց «Բեշիկթաշի» առաջարկը:

Հետաքրքիր փաստեր