«Ռեդինգի» գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտը հուսահատվել է այն լուրերի պատճառով, որ նրան մոտ ապագայում կարող է փոխարինել հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկադը:
Այս շաբաթ լուրեր են հայտնվել, որ «Ռեդինգ»-ի սեփականատեր Անտոն Զինգարևիչը պատրաստվում է նոր մարզիչ հրավրիել ակումբ: Ըստ աղբյուրի դա Դիկ Ադվոկադն է:
Ներկա պահին վաթսունհինգ ամյա Ադվոկադը մոտ է լքելու հոլանդական «ՊՍՎ»-ն, այդ մասին խոսում է ամբողջ հոլանդական մամուլը: Սակայն նմանատիպ լուրերը հուսահատում են «Ռեդինգի» գլխավոր մարզչին:
-Շատ վատ է, որ լսում եմ նմանատիպ խոսակցություններ: Մարդիկ այստեղ ամեն ինչ անում են հանուն ակումբի: Մենք 6 անգամ ոչ ոքի ենք խաղացել, սակայն հնարավոր էր մեկ այլ կերպ լիներ:
Ես ունեմ հիանալի օգնականներ, իսկ այդ լուրերը մամուլում հեքիաթներ են: Դա իմ ուժերից վեր է և ես ոչինչ չեմ կարող անել: Դա շեղում է մեզ,- հայտարարել է Մակդերմոտտը: