Ադրբեջանական Gilan Holding-ը ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել բիրմինգհեմյան «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբը, որը հանված է վաճառքի:
Ինչպես հայտնում է Azerisport.com սպորտային կայքը, այդ մասին հայտնել է «Աստոն Վիլլայի» հովանավորներից Ջոննի Գուլդը:
Ռենդի Լերներն իր ակումբը վաճառքի հանեց նախորդ տարի: Նախկինում բանակցություններ էին ընթանում ամերիկացի միլիարդատեր Մարկ Քյուբանի հետ, ում պատկանում է բասկետբոլի «Դալաս Մավերիքս» ակումբը:
Ավելացնենք, որ անցած տարի ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը գնեց «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբը, որն այժմ հանդես է գալիս Չեմպիոնշիփում: