Դարպասապահ Ադրիանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Լիվերպուլից»։
Ադրիանը «Լիվերպուլում» է 2019 թվականի օգոստոսից «Վեստ Հեմից» անվճար տեղափոխությունից հետո:
Ի սկզբանե Ադրիանը Ալիսոնի փողարինողն էր, սակայն Քևին Քելեհերը աստիճանաբար ստանձնեց այդ դերը՝ 35 ամյա իսպանացուն դարձնելով Յուրգեն Կլոպի թիմի միայն երրորդ դարպասապահը։
Ադրիանի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, սակայն ESPN-ն կարծում է, որ վետերանը կարող է հեռանալ Լիվերպուլից արդեն հունվարին։ Ունենալով Ալիսոնին և Քելեհերին, Կլոպը չի կանգնի նրա ճանապարհին:
Բացի այդ, այս մրցաշրջանում Ադրիանը միայն մեկ հանդիպում է անցկացրել՝ հուլիսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում: