«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկը գովեստի խոսքեր է ասել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հասցեին:
-Ինձ չի զարմացնում Ազարի խաղը «Չելսիում», նա ավելիին է ընդունակ: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»: Ես չեմ տեսնում այն պատճառը, որը նրան կխանգառի իրականացնել այդ իրազանքը: «Չելսին» նրա համար բավական բարձր գումար է վճարել և Ազարը պետք է ապացուցի, որ արժանի է,- ասել է Բենտեկը: Goal.com
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 16 խաղի: Ընդհանուր առմամբ դաշտում է եղել 1321 րոպե: Այդ խաղերում բելգիացին խփել է 3 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Աստոն Վիլլա» խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին: