«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրմանը, որով նա կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Goal պարբերականի հաղորդմամբ, կողմերը գործնականում համաձայնության են եկել պայմանագրի հարցում, որը նախատեսված է մինչև 2019թ-ի համար: Նոր պայմանագրով Ազարի աշխատավարձը կհասնի շաբաթական 200 հզր ֆունտի՝ չհաշած բոնուսները: Այս պահին Ժոզե Մոուրինյոյի թիմի ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստը Սեսկ Ֆաբրեգասն է:
Ազարի ներկայիս պայմանագիրը կլրանա երեք տարի հետո: Նոր պայմանագրի համար բանակցությունները սկսել են դեռ հունիսին, երբ խոսվում էր Էդենի՝ ՊՍԺ տեղափոխվելուն մասին, սակայն այդ ժամանակ նա պարզ հասկացրեց, որ իր ապագան կապում է միայն «Չելսիի» հետ: