«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը հայտարարել է 35 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
Միկելի պրոֆեսիոնալ կարիերան տևել է 18 տարի, որից 11-ը նա նվիրել է «Չելսիին»։ Ջոն Օբին «կապույտների» հետ երկու անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը:
Միշելի մյուս ձեռքբերումները Սթեմֆորդ Բրիջում եղել են երեք Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգայի չեմպիոն և Եվրոպա լիգայի չեմպիոն:
Բացի «Չելսիից», Ջոն Օբին նաև հնարավորություն ուներ Անգլիայում խաղալ «Միդլսբրոյի» և «Ստոկի» կազմում, իսկ նիգերիացու համար վերջին ակումբը «Քուվեյթն» էր, որի հետ պայմանագիրը խզել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին։
«Ինչպես ասում են՝ ամեն լավ բան մի օր ավարտվում է, իսկ իմ պրոֆեսիոնալ կարիերայի համար այսօր եկել է այդ օրը»,- Instagram-ում գրում է Միկելը։