«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է թիմի աջ պաշտպան Ալան Հատտոնի «Մալյորկա» տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը Իսպանիայում վարձավճարով կխաղա մինչև մրցաշրջանի ավարտը:
«Վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը, չնայած պաշտպանությունում առկա խնդիրներին, չի վստահում 28-ամյա շոտլանդացուն: Ընթացիկ մրցաշրջանում Հատտոնը բիրմինգհեմյան ակումբում չի մասնակցել և ոչ մի խաղի:
Այսօր Հատտոնը բուժզննում անցնելու համար կմեկնի Իսպանիա: