«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ իր տրանսֆերային նպատակներից են հարձակվողներ Դարեն Բենթը և Լոիկ Ռեմին:
Անցած անհաջող մրցաշրջանից հետո Պարդյուն ակտիվ աշխատանք է կատարում տրանսֆերային շուկայում: Մասնավորապես, մասնագետը փորձում է հարձակման գիծն ուժեղացնել, որպեսզի սենեգալցի Պապիս Սիսեի ծանրաբեռնվածությունը նվացեզնի:
Մարզչի խոսքերով, նա դիտարկում է Բենթի և Ռեմիի տեղափոխությունը, որոնց ապագան «Աստոն Վիլլայում» և «Քուինս Պարկ Ռեյնջերսում», համապատասխանաբար, մեծ հարցականի տակ է:
-Այս երկու ֆուտբոլիստներն էլ մեր ցուցակում կան, և ես չեմ խուսափում դրա մասին խոսել: Այլ հարց է, որ նրանք գործող պայմանագրեր ունեն իրենց ակումբների հետ, և այդ տեսանկյունից, մենք պետք է շատ զգույշ լինենք: Ես չեմ ցանկանում խախտել այլ ակումբների վերապատրաստումը:
Մեզ երկու հարձակվող է անհրաժեշտ: Կարծում եմ, որ անցած տարի այդ դիրքում մեզ չբավականացրեց մրցակցությունը,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: