«Կրիստալ Փելսը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ալան Պարդյուի նշանակման մասին, ով մինչ այդ աշխատում էր «Նյուքասլում»:
Չնայած «Սեյնտ-Ջեյմս Պարկում» հինգ տարի աշխատելուն և «Նյուքասլին» Եվրոգավաթների խաղարկությանը վերադարձնելուն, Ալանն այդպես էլ չկարողացավ վաստակել երկրպագուների վստահությունը, ովքեր մշտապես պահանջում էին ֆրանսիացի մասնագետի հեռացումը:
Մեկ շաբաթ առաջ գլխավոր մարզչի պաշտոնից Նիլ Ուորնոկին ազատելուց հետո «արծիվները» բանակցություններ սկսեցին Պարդյուի հետ, իսկ այսօր նրա տեղափոխությունը ստացավ պաշտոնական հաստատում:
Նշենք, որ լոնդոնյան ակումբի ղեկին Պարդյուի առաջին խաղը կլինի արդեն վաղը՝ Անգլիայի գավաթում «Դովեր Ատլետիկի» դեմ հանդիպումը: