«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հուսով է, որ իր ակումբին կհաջողվի մշտական պայմանագիր ստորագրել ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիի հետ:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռեմին «կաչաղակներին» միացավ վարձակալական հիմունքներով: Լոիկի տրանսֆերային իրավունքները պատկանում են Չեմպիոնշիփում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերսին», որն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ռեմին շատ լավ սկսեց իր կարիերան «Սեյնթ Ջեյմս Պարկում»՝ խփելով 5 գոլ, որով այս պահին երկրորդն է ռմբարկուների ցուցակում:
-Ես դեռ հունվարին էի ցանկանում, որ Ռեմին միանա մեզ: Մինչ այժմ հիշում եմ այն երեկոն, երբ մենք լրջորեն պլանավորում էինք ձեռք բերել Լոիկին: Ճիշտ է՝ այս պահին նա մեր թիմում է, սակայն նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՔՊՌ»-ին: Ինձ համար հաճելի էր կարդալ Հարի Ռեդնապի հարցազրույցը, որում հայտում է, որ չի վերադարձնի Ռեմիին, սակայն եկեք սպասենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: